Օդնոկլասնիկներով ապրող երիտասարդություն
Հայ երիտասարդները այսոր բացի ինտերնետներից,չաթերից և ֆորումներից ուրիշ զբաղմունք չունեն, դա շատ բացասական գործոն է մեր ամենորյա կյանքում: Նրանք ուշադրություն անգամ չեն դարձնում, թե ինչ է կատարվում մեր երկրում, անգամ չեն էլ կարող պատկերացնել թե ինչ բան է ֆինանսատնտեսական ճգնաժամ,թե ինչ բան է հայ-թուրքական սահմանի բացում,թե ինչ բան էր մարտի 1-ը և այսպես կարելի է բազմաթիվ օրինակներ բերել հայ երիտասարդության անտարբեր պահվածքի վերաբերյալ, նրանց միմիայն հետաքրքրում է աղջիկներ, ինտերնետ,ծանոթություններ և իհարկե շքեղ մեքենաներ , ահա սա է այսորվա երիտասարդության ապրելու զգացումը և նպատակը և դա շատ վատ է անդրադառնում մեր երկրի թե արտաքին քաղաքականության և թե ներքին քաղաքականության վրա այն երիտասարդները որոնք կազմում են մեծամասնություն, երիտասարդներ` որոնք չեն գիտակցում ,որ եկել է մտածելու ժամանակաշրջանը,որ եկել է գիրք կարդալու ժամանակը և սեփական վերլուծությունները անելու ժամանակը ինչու չե նաև պատասխան պահանջելու ժամանակը և ոչ թե միայն հեռուսատացույց նայելը, ինտերնետ ակումբներում ժամերով պատսպարվելը և ամենինչից անտեղյակ ապրեը ,և վախենալ արտահայտել սեփական կարծիքը ու խոսքը այս երկրում:Ես միշտ զզվել եմ և տանել չեմ կարողացել այն երիտասարդներին որոնց մի պահ թվացել է և մի գուցե նրանք համարում են որ նրանք ճիշտ են որ բացի թվարկածս զվարճանքներից և բազմապիսի հաճույքներից էլ ուրիշ բան նրանց չի գրավի և դրանից այն կոմղ աշխարհ չկա:Երիտասարդները անգամ չեն էլ կարող պատկերացնել թե ինչքան դրական բան կարող են անել նրանք այս երկրում ազատությանը,արդարությունը, և իհարկե ժողովրդավարությունը հասնելու գործնթացում,նրանք սովորել են այս երկրում տիրող վիճակին,նրանք հարմարվել են ամեն տեսակ ամենաթողությանը, նրանք չեն էլ ուզում ոչ ասել երկրում տիրող քրեական բեսպրեդելին, մտածելով <թե միևնույն է ամենինչ մնալու է նույնը, մենք ինչ կարող ենք անել, մեզ բանի տեղ չեն դնի ,մեզ ով պետք է լսի> սակայն եթե նրանք գիտակցեն,որ վաղը լինելու է այնպես ինչպես իրենք են երազում լինելու երիատասարդների կարծիքը հարցնող Հայաստան երիտասարդների կարևորության աստիճանը զգացած հայաստան,նրանց ասած իրենց բանի տեղ դնող հայաստան ոչ թե հանցագործ հայաստան և որ նրանք կարողանալու են անել այն ,զբաղվելու են նրանով ինչով ,որ իրենք են ցանկանում զբաղվել, և այդ հայաստանում չեն լինելու <ինչ որ մարդիկ,որոնք կսահամանափակեն նրանց օրիանական գործողությունները>:Իհարկե շատ շատ երիտասարդների մտքով կանցնի թե ես ինչ եմ ուզում ասել,թե իմ գլուխը քոր է գալիս, թե հանգիստ նստի տեղդ ելի, բայց ես և իմ ընկերները կոչ ենք անում ամբողջ երիտասարդությանը ըմբռնել երկրի ծանր վիճակը թե արտաքին և թե ներքին ասպատակություների թիրախի պայմաններում և հասկանալ որ հայ երիտասարդը կարող է այս երկրում փոխել այն ինչ ինքը ուզում է և ամենևին էլ պետք չի ծանր աշխատանքներ կատարելը և ուղակի պետք է մի փոքր ձեր աջակցությունը նորմալ Հայաստան,Ազատ Հայաստան,Անկախ Հայաստան, բեսպրեդելին ոչ ասող հայաստան,ամենաթողությանը և անրային անտարբերությանը առհամարող հայաստան կերտելու գործում և վստահ գիտակցելու որ Հայ երիտասարդությունը տեր է կանգնելու այն երկրին,որում նա մեծացել է ,որում նա կրթություն է ստացել, և որից նրան ուզում են քշել,և իհարկե որում նրան ստորացնում և չեն հարգում:
Սմբատ Ղահրամանյան