Իմ նյութերը

Դաշնակցականների հերթական խաղերը

Այս  օրերին  քաղաքի  ամենատարբեր  վայրերում,  սկսած սրճարաններից վերջացրած  տրանսպորտի միջոցներից,  քննարկվում է միայն  մեկ հարց ինչու՟ <դաշնակցությունը լքեց իշխանական կուալիցիան>:Ամենատարբեր մարդիկ արտահայտում են իրենց կարծիքները  և այդ կարծիքները լսելով կարելի գալ մի ընդհանուր եզրակացության, որ սա արդեն սովորական և <ադաթ>  դարձած դաշնակցականների խաղերից  է, և այն   իհարկե  մտնում է  նախընտրական տրամաբանության մեջ, բայց կան նաև մարդիկ,որոնք մտածում են թե արդեն դաշնակներն ել են հոգնել այս  իշխանություններից և որոշել են նրան անակնկալ մատուցել,սակայն ընթերցողը խոմ գիտի թե իրականում է <ով են դաշնակները>: Թերևս  սա  միակ այն քայլն էր, որը  սպասվում էր  դաշնակցության կողմից և եթե հիշում եք  Դաշնակցությունը   ընդիմություն դարձավ 2007թ խորհրդարանական ըտրություններից առաջ  և 2008թ նախագահական ընտրություններից առաջ և բնականաբար նույն բանը պետք է տեղի ունենար նաև  Երևանի Քաղաքապետի  ըտրությունների շեմին:  Մոտ   մեկ   օր   առաջ տեղի ունեցած ասուլիսներից մեկում Հայ  Ազգային  Կոնգրեսի  համակարգող  Լևոն Զուրաբյանը արձագանքելով դաշնակների որոշմանը մենկաբանեց.< «Անկեղծ ասած, մենք դեռ չենք նկատել, որ Դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից։ Երբ կնկատենք, կմեկնաբանենք։ Գիտեք կարելի է հայտարարել, որ դու ընդդիմություն ես, բայց իրականում ընդդիմություն դառնալու իրավունքը պետք է վաստակել»,- նշել է Զուրաբյանը։>Դե իհարկե  ես  միանշանակ համամիտ  եմ Պարոն Զուրաբյանի  հետ և եթե դուք չեք մոռացել սիրելի ժողովուրդ դաշնակցության ընդիմություն լինելը մենք արդեն մեկ անգամ տեսել ենք և այնուամենայնիվ եթե դաշնակցությունը իրեն  համարում է ընդիմություն և պատրաստ  չե համագործակցել  մինչև  այսոր  հայաստանում միակ կառուցողական,  արմատական  և իստիտուցիաոնալ ընդիմության  հետ` իդեմս Հայ Ազգային Կոնգրեսի,  ապա  նա  ընդիմություն  չի կարող լինել  սա բացառապես իմ անձնական  սուբյեկտիվ  կարծիքն է: Մի քանի օր առաջ Դաշնակցության կողմից կայացված  նմանօրինակ  որոշման  պատճառը  ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանի  եւ  Թուրքիայի  արտգործնախարարների համատեղ հայտարարության ընդունումն է, ինչպես նաեւ սկզբունքային  տարաձայնությունները  Հայաստան – Թուրքիա  բանակցություններում  արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ:Դաշնակների   ասելով  անգամ Ամն-ում  գտնվող հայ կոնգրեսականներն ել տարածել են հայտարարություն որում մասնավորապես ասված է<, եթե չլիներ այդ  [հայ-թուրք-շվեյցարական] համաձայնագիրը, Օբաման մեծ  դժվարություն էր ունենալու  խուսափել «ցեղասպանություն» բառը արտահայտելուց»:Այսինքն  դաշնակները  վստահ են եղել, որ Օբաման կճանաչի հայոց ցեղասպանությունը, և որ հենց այդ շվեյցարական կողմից առաջարկված համաձայնագիրն է եղել Օբամայի  մտափողության պատճառը: Իմ կարծիքով դաշնակցության  որոշումը, նաև կապված է եղել  ընտրությունների հետ, մասնավորապես ,որ նրանք գիտակցել են, որ չեն կարող հաղթահարել անգամ ձայների 7%-ը և դրա համար էլ նրանք միանգամից հապճեպ կայացրել են այդ որոշումը: Ի դեպ Դաշնակցությունը թերևս չի  բացառել   խորհդարանական միակ ընդիմադիր  <Ժառանգություն>  կուսակցության հետ համագործակցությունը, իսկ ժառանգությունն  ել նրան ընդունել է  գրկաբաց և հավելել թև դա շատ ճիշտ որոշում էր սակայն  մի փոքր ուշացված:

Սմբատ Ղահրամանյան

Տարեգիր

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: