Սերժանտական իշանության` հենարանները

May 5, 2009

Այս նյութում կփորձեմ ներկայացնել ավազակապետական այս հանցավոր, քրեաօլիգարխիկ և կրիմինալ համակարգի հենարանները, որոնց միջոցով համակարգը կարողանում է պահպանել իր կենսունակությունը: Եկեք մի պահ պատկերացնենք (որքան էլ որ բարդ լինի դա պատկերացնելը), որ մի  օր  էլ զարթնենք և տեսնենք, որ այդ հլու-հնազանդ համակարգերը էլ չեն կատարում շեֆից  տրված ապօրինի հրահանգները և զբաղեցնում են չեզոք դիրք: Սակայն քանի որ դա գրեթե անհավանական իրավիճակ է, եկեք մանրամասն նկարագրենք հենց այն համակարգերը, որոնց շնորհիվ   կրմինալ իշխանավորները կատարում են իրենց <<սեվ գործերը>> , այսինքն` եթե պետք է որևէ մեկին սպանել և գրավել  նրա զբաղեցրած պաշտոնը,  ապա նրանք դիմում են այդ համակարգին և նրանց գործը այդպիսով հեշտանում է: Իշխանավորները և որոշ կրիմինալ օլիգարխներ իրենց նպատակին հասնելու համար չեն էլ արյունոտում իրենց ձեռքերը, որովհետև կարող են  այդ ամենը անել համակարգի միջոցով: Խոսքս, ինչպես շատերը հասկացան, ոստիկանության  մասին է: Այո, հարգելիներս, ամենևին էլ մի զարմացեք: Թեպետ ոստիկանություն կոչվող համակարգի գլխավոր առաքելությունն է հասարակությանը պաշտպանելը և զերծ պահելը ամեն տեսակ ստահակներից և խուլիգաններից, նրանք անում են ճիշտ հակառակը. այսինքն` հենց այդ նույն ստահակների ու հանցագործների հետ համագործակցելով` կատարում են տվյալ պահին իրենց շեֆից իջեցված հրահանգը: Օրինակ` ծեծում են լրագրողների (որն, ի դեպ, նրանք անում են մեծագույն հաճույքով, որովհետև այդ գործում մեծ փորձ ունեն), խոշտանգում կամ բռնության են ենթարկում երիտասարդների (ընդ որում, ոչ թե միասինոտ կամ միակոտ երիտասարդների, այլ բացառապես ընդիմադիրների):

Ոստիկանությունից եկեք այսօր այսքանով բավարարվենք և  անցնենք մյուս հլու-հնազանդ հենարանին, որն է դատական համակարգը: Այս համակարգի միջոցով անխիղճ իշխանավորները  և բառիս բուն իմաստով <<հաբռգած>> օլիգարխները իրնեց հանցագործություները և պատվիրված սկանդալային մահափորձներն ու սպանությունները կարողանում են կոծկել, այսինքն` բանտ են նստեցնում մարդկանց, որոնք որևէ կապ չունեն հանցագործության հետ, իսկ իրական մեղավորներն ու պատվիրատուները շարունակում են նորանոր ավերածություններ գործել օրենքի դեմ պայքարում: Այս ապաշնորհ իշխանությունները կարողանում են իրենց քրեական իշխանավարության տարիները ևս մեկ ժամով կամ օրով երկարացնել միայն այս երկու ահռելի և արդիական համակարգերի շնորհիվ: Հուսով եմ` ինձ հասկացաք: Եկեք բավարարվենք այսքանով , իսկ առաջիկայում ևս կանդրադառնանք  այս երկու համակարգերին վերաբերող նոր մանրամասների:

Սմբատ Ղահրամանյան

May 1, 2009

Օդնոկլասնիկներով ապրող երիտասարդություն

Հայ երիտասարդները այսոր բացի ինտերնետներից,չաթերից և ֆորումներից ուրիշ զբաղմունք չունեն,  դա շատ բացասական գործոն է մեր ամենորյա կյանքում: Նրանք ուշադրություն անգամ չեն դարձնում, թե ինչ է կատարվում մեր երկրում, անգամ չեն էլ կարող պատկերացնել թե ինչ բան է ֆինանսատնտեսական ճգնաժամ,թե ինչ բան է հայ-թուրքական սահմանի բացում,թե ինչ բան էր մարտի 1-ը և այսպես կարելի է բազմաթիվ օրինակներ բերել հայ երիտասարդության անտարբեր պահվածքի  վերաբերյալ, նրանց միմիայն հետաքրքրում է աղջիկներ, ինտերնետ,ծանոթություններ և իհարկե շքեղ մեքենաներ , ահա սա է այսորվա երիտասարդության ապրելու զգացումը և նպատակը և դա շատ վատ է անդրադառնում մեր երկրի թե արտաքին քաղաքականության և թե ներքին քաղաքականության վրա  այն երիտասարդները որոնք կազմում են մեծամասնություն, երիտասարդներ` որոնք չեն գիտակցում ,որ եկել է մտածելու ժամանակաշրջանը,որ եկել է գիրք կարդալու ժամանակը և սեփական վերլուծությունները անելու ժամանակը ինչու չե նաև պատասխան պահանջելու ժամանակը  և ոչ թե միայն հեռուսատացույց նայելը, ինտերնետ ակումբներում ժամերով պատսպարվելը և  ամենինչից անտեղյակ ապրեը ,և վախենալ արտահայտել սեփական կարծիքը ու խոսքը այս երկրում:Ես միշտ զզվել եմ և տանել չեմ կարողացել այն  երիտասարդներին որոնց մի պահ թվացել է և մի գուցե նրանք համարում են որ նրանք ճիշտ են որ բացի թվարկածս զվարճանքներից և բազմապիսի հաճույքներից  էլ ուրիշ բան նրանց չի գրավի և դրանից այն կոմղ աշխարհ չկա:Երիտասարդները անգամ չեն էլ կարող պատկերացնել թե ինչքան դրական բան կարող են անել նրանք այս երկրում ազատությանը,արդարությունը, և իհարկե ժողովրդավարությունը հասնելու գործնթացում,նրանք սովորել են այս երկրում տիրող վիճակին,նրանք հարմարվել են ամեն տեսակ ամենաթողությանը, նրանք չեն էլ ուզում ոչ ասել երկրում տիրող քրեական բեսպրեդելին, մտածելով <թե միևնույն է ամենինչ մնալու է նույնը, մենք ինչ կարող ենք անել, մեզ բանի տեղ չեն դնի ,մեզ ով պետք է լսի> սակայն եթե նրանք գիտակցեն,որ վաղը լինելու է այնպես ինչպես իրենք են երազում լինելու երիատասարդների կարծիքը հարցնող Հայաստան երիտասարդների կարևորության աստիճանը զգացած հայաստան,նրանց ասած իրենց բանի տեղ դնող հայաստան ոչ թե հանցագործ հայաստան և որ նրանք կարողանալու են անել այն ,զբաղվելու են նրանով ինչով ,որ իրենք են ցանկանում զբաղվել, և այդ հայաստանում չեն լինելու <ինչ որ մարդիկ,որոնք կսահամանափակեն նրանց օրիանական գործողությունները>:Իհարկե շատ շատ երիտասարդների մտքով կանցնի թե ես ինչ եմ ուզում ասել,թե իմ գլուխը քոր է գալիս, թե հանգիստ նստի տեղդ ելի, բայց ես և իմ ընկերները կոչ ենք անում ամբողջ երիտասարդությանը  ըմբռնել երկրի ծանր վիճակը թե արտաքին և թե ներքին ասպատակություների թիրախի պայմաններում և հասկանալ որ հայ երիտասարդը կարող է այս երկրում փոխել այն ինչ ինքը ուզում է և ամենևին էլ պետք չի ծանր աշխատանքներ կատարելը և ուղակի պետք է մի փոքր ձեր աջակցությունը նորմալ Հայաստան,Ազատ Հայաստան,Անկախ Հայաստան, բեսպրեդելին ոչ ասող հայաստան,ամենաթողությանը և անրային անտարբերությանը առհամարող հայաստան կերտելու գործում և  վստահ գիտակցելու որ Հայ երիտասարդությունը տեր է կանգնելու այն երկրին,որում նա մեծացել է ,որում նա կրթություն է ստացել, և որից նրան ուզում են քշել,և իհարկե որում նրան ստորացնում և չեն հարգում:

Սմբատ Ղահրամանյան

May 1, 2009

Կեցցեն ԶԼՄ-երը

<Լրագրողը մեր երկրում դարձել է շառից փորձանքից հեռու մի բան> սա ՀՀԿ-խմբակցության ղեկավար Գակուստ Սահակյանի խոսքերն է վերջերս հրավիրած ասուլիսներից մեկում:Փաստորեն գալուստ Սահակյանը վախենում է ԶԼՄ- ներից և նրանց համարում շառ,հավանաբար երբ ,որ լրագրողը կատարում է իր մասնագիտական պարտականությունները և փորցում ջրի երես հանել ամեն տեսակ ապօրինություն դա համարվում է շառ:Այս ամենը նորից ու նորից փաստում է որ Հայաստանում մամուլը ազատ չէ և չի կարողանում ամբողջովին ծառայել հանրությանը,որովհոտև կոպիտ խախտվում է նրա գորունեությունը, դա   շատ անգամներ է ապացուցվել ,հիմնվելով տարբեր անհերքելի փաստերի վրա,օրինակ լրագրողների դեմ կատարվող բռնությունները,ԶԼՄ-երի դեմ թխվող շինծու քրեական գործերը և այլն:Հայաստանի Հանրապետությունը դարձել է բառիս բուն իմաստով հանցագործություների, կրիմինալության,բեսպրեդելի և ամենաթողության և ավելին ասեմ արդեն իսկ կայացած փաստ հանրային անտարբերության մայր երկիր և այդպիսի <գողական> երկրում ,որտեղ իշխանությունից բռնած բոլորը հայտնի  <օրենքով գող> էր են պետք է առնվազն գործեն հազարավոր տարբեր էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներ,որոնք կկարողանան կանխել նրանց սահմանազանցությունները ,սակայն բոլորս էլ գիտենք որ մեր սիրելի երկրում չկան բավարար ԶԼՄ-ներ, անգամ ինչքան էլ կա դա էլ են ուզում ոչնչացնել : Դրանից օգտվելով մեր հայրենի իշխանությունը օրեցօր լկտիանում է  և անցնում  բոլոր սահմանները,և դա բնական է քանի, որ նրան այս պահին ռեալ վտանգ չի սպառնում ,դրա համար էլ նա չի մտածում ,թե վաղը նրա հետ ինչ կլինի,նա մտածում է, որ թող այսօր լինի այնպես ինչպես ես եմ կամենում,իսկ վաղը կտեսնենք ոնց կլինի սա է այսօրվա իշխանության գործելակերպը և օրեցօր արդեն պարզ է դառնում բոլորի համար,այսինքն մեր իշխանությունները երբեք չեն մտածել  և չեն էլ մտածի իմ կարծիքով թե նրանց հետ վաղը ինչ է լինելու ,նրանք վստահ են մի բանում ,որ հիմա ներկա վիճակում նրանք են կառավարում ամբողջ երկիրը և ,որ օրենսդիր,գործադիր և դատական համակարգերն էլ ենթարկվում են իրենց,և ավելին նրանք չեն էլ կարող չենթարկվել քանի,որ այդ դեփքում նրանք էլ չեն օգտվի իշխանության կերակրատաշտակից խնդիրը միայն սրանում է:Իշխանությունների ապօրինի և հակասահմանադրական էլ չեմ ասում քրեական կամ բեսպրեդել գործողությունները միայն ջրի երես են հանում ԶԼՄ-երը: Ի դեպ այդ ամենը չի կարող ազդել լրագրողների գործունեության վրա,որովհոտև նրանք  բազնիցս ապացուցել են որ պատրաստ են այն ամենին  ինչ իրենց հետ պետք է կատարվի և հպարտ են ,որ լրագրող են և հավատարիմ  ծառայում են իրենց ժողովրդին:Մեր երկրում  իմ կարծիքով առաջնային հարց պետք է դրված լինի  ԶԼՄ-երի պաշտպանության և նրանց գործունեության լրատվական նոր  կենտրոններ բացելը, և միջոցառումեր ձեռք առնել,որպեսզի երբ,որ լրագրողը կատարում է իր մասնագիտական աշխատանքը ,վստահ և անկաշկանդ մթնոլորտում կատարի և չվախենա ինչ ,որ մարդկանից:Կարեվոր խնդիրներից է նաև ՀՀ-ում զարգացնել լրագրողությունը ընդ որում, դևա համար ոգտագործոլով ամենատարբեր միջոցները:

Սմբատ Ղահրամանյան

Իմ նյութերը

May 1, 2009

Դաշնակցականների հերթական խաղերը

Այս  օրերին  քաղաքի  ամենատարբեր  վայրերում,  սկսած սրճարաններից վերջացրած  տրանսպորտի միջոցներից,  քննարկվում է միայն  մեկ հարց ինչու՟ <դաշնակցությունը լքեց իշխանական կուալիցիան>:Ամենատարբեր մարդիկ արտահայտում են իրենց կարծիքները  և այդ կարծիքները լսելով կարելի գալ մի ընդհանուր եզրակացության, որ սա արդեն սովորական և <ադաթ>  դարձած դաշնակցականների խաղերից  է, և այն   իհարկե  մտնում է  նախընտրական տրամաբանության մեջ, բայց կան նաև մարդիկ,որոնք մտածում են թե արդեն դաշնակներն ել են հոգնել այս  իշխանություններից և որոշել են նրան անակնկալ մատուցել,սակայն ընթերցողը խոմ գիտի թե իրականում է <ով են դաշնակները>: Թերևս  սա  միակ այն քայլն էր, որը  սպասվում էր  դաշնակցության կողմից և եթե հիշում եք  Դաշնակցությունը   ընդիմություն դարձավ 2007թ խորհրդարանական ըտրություններից առաջ  և 2008թ նախագահական ընտրություններից առաջ և բնականաբար նույն բանը պետք է տեղի ունենար նաև  Երևանի Քաղաքապետի  ըտրությունների շեմին:  Մոտ   մեկ   օր   առաջ տեղի ունեցած ասուլիսներից մեկում Հայ  Ազգային  Կոնգրեսի  համակարգող  Լևոն Զուրաբյանը արձագանքելով դաշնակների որոշմանը մենկաբանեց.< «Անկեղծ ասած, մենք դեռ չենք նկատել, որ Դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից։ Երբ կնկատենք, կմեկնաբանենք։ Գիտեք կարելի է հայտարարել, որ դու ընդդիմություն ես, բայց իրականում ընդդիմություն դառնալու իրավունքը պետք է վաստակել»,- նշել է Զուրաբյանը։>Դե իհարկե  ես  միանշանակ համամիտ  եմ Պարոն Զուրաբյանի  հետ և եթե դուք չեք մոռացել սիրելի ժողովուրդ դաշնակցության ընդիմություն լինելը մենք արդեն մեկ անգամ տեսել ենք և այնուամենայնիվ եթե դաշնակցությունը իրեն  համարում է ընդիմություն և պատրաստ  չե համագործակցել  մինչև  այսոր  հայաստանում միակ կառուցողական,  արմատական  և իստիտուցիաոնալ ընդիմության  հետ` իդեմս Հայ Ազգային Կոնգրեսի,  ապա  նա  ընդիմություն  չի կարող լինել  սա բացառապես իմ անձնական  սուբյեկտիվ  կարծիքն է: Մի քանի օր առաջ Դաշնակցության կողմից կայացված  նմանօրինակ  որոշման  պատճառը  ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանի  եւ  Թուրքիայի  արտգործնախարարների համատեղ հայտարարության ընդունումն է, ինչպես նաեւ սկզբունքային  տարաձայնությունները  Հայաստան – Թուրքիա  բանակցություններում  արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ:Դաշնակների   ասելով  անգամ Ամն-ում  գտնվող հայ կոնգրեսականներն ել տարածել են հայտարարություն որում մասնավորապես ասված է<, եթե չլիներ այդ  [հայ-թուրք-շվեյցարական] համաձայնագիրը, Օբաման մեծ  դժվարություն էր ունենալու  խուսափել «ցեղասպանություն» բառը արտահայտելուց»:Այսինքն  դաշնակները  վստահ են եղել, որ Օբաման կճանաչի հայոց ցեղասպանությունը, և որ հենց այդ շվեյցարական կողմից առաջարկված համաձայնագիրն է եղել Օբամայի  մտափողության պատճառը: Իմ կարծիքով դաշնակցության  որոշումը, նաև կապված է եղել  ընտրությունների հետ, մասնավորապես ,որ նրանք գիտակցել են, որ չեն կարող հաղթահարել անգամ ձայների 7%-ը և դրա համար էլ նրանք միանգամից հապճեպ կայացրել են այդ որոշումը: Ի դեպ Դաշնակցությունը թերևս չի  բացառել   խորհդարանական միակ ընդիմադիր  <Ժառանգություն>  կուսակցության հետ համագործակցությունը, իսկ ժառանգությունն  ել նրան ընդունել է  գրկաբաց և հավելել թև դա շատ ճիշտ որոշում էր սակայն  մի փոքր ուշացված:

Սմբատ Ղահրամանյան

Տարեգիր

Իմ նյութերը

May 1, 2009

Բոլորս դեպի Ազատություն

Ինչքան մոտենում է մայիսի 1-ին կայանալիք հանրահավքը,այնքան բոլորին պարզ է դառնում,որ մի շարք բացասական  գործոններ ` երկրի ողբալի վիճակը,գլոբալ ճգնաժամը ծանր սոցիալական անապահովությունը, հանրահավաք է բերելու այն մարդկանց ովքեր հիմա իրենց հացի փշուրները փնտրում են աղպարկղներում, այն մարդկաց ովքեր դեռ  մի փոքր հույս էին  կապում այս իշխանությունների հետ , ակնկալելով որ նրանք կկարողանան կայունացնել երկրի վիճակը,կմտածեն ժողովրդի մասին, սակայն նրանք արդեն համոզվել են որ քանի դեռ` իր գոյությունն է պահպանում սերժանտական իշխանությունը ժողովրդի վիճակը ոչ թե կլավանա այլ գնալով  ավելի ու ավելի  կվատանա:Խոսենք փաստերով վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր ամբիոններից հայտարարում է , որ սիրելի հայրենակիցներ  բա դուք չգիտեք մեր երկիրը ենպիսի երկիրա ,որ ճգնաժամ մգնաժամ հասկացություները մեր երկրին ծանոթ չեն,այսինքն հարգարժան Սարգսյան Տիգրանը շարունակ փորձում էր համոզել հանրությանը,որ հայաստանը կարող է դիմակայել ճգնաժամին,որովհետև երկիրը գտնվում է իրենց նման մարդկանց ձեռքին,և իրենք իրականացնում են մի շարք միջոցառումներ,որպեսզի կանխեն ճգնաժամի ազդեցությունը մեր հանրության նկատմամբ:Նա ամենօր մարդկանց համոզում էր և նրանց խափում երկնիշ տնտեսական թվերով,բայց ամենևին էլ տնտեսագետ պետք չե լինել,որպեսզի հասկանալ այս ամենը:Բոլորս էլ գիտենք որ այս մարդը ,ամենալավ և ամենախելացի  կադրն է Սերժ Սարգսյանի իշխանության մեջ ,և  դրա համար էլ միայն նրան էին վստահում ժողովրդի հետ խոսելը այն էլ կառավարական ամբիոններից:Այսինքն Մարդիկ հավատում էին այս մարդու նվիրվածությանը մեր ժողովրդին,կասկածի տակ չէին դնում այս մարդու կրթության մակարդակը և վստահ էին,որ գոնե այս մարդը կարող է օգնել իրենց:Սակայն երևաց հակառակը,որ այս մարդը ամենինչ էլ լավ հասկանում է,նա գիտի որ մեր երկիը ուղակի գլորվում է անդունդը,ուղակի նրա ձեռքերը կապկպված են և նա չի կարողանում փրկել մեր երկիրը,որովհետև նա ուղակի շարքային է այնտեղ և  նրա ղեկավար`Սերժ Սարգսյանին ձեռք չի տալիս երկրի փրկությունը,նա վստահ է ,որ այս երկիրը 100 տոկոսանոց պետք  գտնվի ոստիկանության հսկման ներքո և դեռ մի 10 տարի էլ այս եկրի բնակչությունը չի ազատվելու ստրկությունից,հանցագործություններից,սպանություններից,և որ ամենակարևորն է քրեական բեպրեդիլից և  օլիգարխներից:Նա այս երկիրը պատկերացնում է բառիս բուն միաստով ծայրից ծայր խաղատներով,հյուրանոցներով:Լավ մի քիչ շեղվեցինք թեմայից . և ուրեմն պատկերացնում եք հայաստանը միակ երկիրն է կովկասում եթե ոչ ամբողջ աշխարհում,որտեղ դեռ ճգնաժամը մոլեգնում է և հարվածներ հասցնում տնտեսությանը,և այդքանից հետո էլ մեր հայրենի իշխանությունները բարձրացնում են գները մի շարք ապրանքների և այլն:Մանավորապես մարտ ամսին թանկացավ մի շարք առաջնային օգտագործման ապրանքներ,մասնավորապես յուղը,ձեթը և շաքարավազը:Ապրիլ ամսի կեսից մեր բնակչության հասավ նաև եկ այլ հարված դա էլեկտրաեներգիայի և գաձի թանկացումն էր,այսինքն մենակ մեր երկրում հնարավոր է սենց բան ,գոնե իջեցնեն,որ մարդիկ կարողանան գոյատևել ,հակառակը միայն ու միայն բարձրացնում են:Այս ամենը արդեն մարդկանց զզվեցրել է և նրանք սկսել են կամաց կամաց հասկանալ թե ինչպիսի երկրում են ապրում,նրանք հասկացել են ,որ եթե նրանք հանկարծ չնտրեն իշխանության ներկայացուցչին հնարավոր է սափրագլուխները առևանգեն նրանց երեխաներին կամ եթե նրանք բողոքում են ապօրինությունների դեմ ապա հավանաբար նրանց ահաբեկեն ոստիկանները և հատւկ ծառայությունների աշխատակիցները:Դրա համար մարդիկ ունեն մի ելք  կամ կանգնեն այն մարդու կողքին,սատարեն այն մարդուն որի պաշտպանությամբ են հանդես գալսի մոտավորապես հանրության 70 տոկոսը` այսինք սատարեն առաջին նախագահին կամ էլ դառնալ անձնական օգտագործման ստրուկը Սերժ Սարգսյանի և եթե մի տարի տևած այս շարժումըէ այսինքն համաժողովրդական շարժումը կամ Հայ Ազգային Կոնգրեսը ի դեմս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարողանում է դիմակայել իշխանության սադրանքներին և անարդարություններին,կարողանում է ամրապնդել իր դիրքերը քաղաքական դաշտում ապա մի քանի ամիս հետո համոզված եմ իշխանությունը ատելի և անընդունելի կդառնա ոզջ հասարակության համար և այդ Այ դժամանակ էլ համոզված եմ որ սրանց ել այլընտրանք չի մնա քան հեռանալը և ընդհանրապես մոռանալը հայաստանի հանրապետության գոյության մասին:Այդ դեփքում բոլորս դեպի ազատություն` այսինքն դեպի մատենադարան,դեպի ազատ և երջանիկ հայաստան մայիսի 1 ին:

Սմբատ Ղահրամանյան

Տարեգիր


Follow

Get every new post delivered to your Inbox.